1in.am. «Հայաստանը գնում է սխալ ճանապարհով»
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է. «Սեպտեմբերի 3-ից հետո իսկապես իրավիճակ փոխվեց, մարդկանց կարծիքները տարանջատվեցին: Քաղաքացիական հասարակությունը մինչ այդ կարծես համակարծիք էր և պայքարում էր ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների համար: Սեպտեմբերի 3-ից հետո ավելացավ ինքնիշխանության գաղափարը և «ռուսականության» և «հակառուսականության» բանավեճը»: Նա հավելել է, որ մինչև սեպտեմբերի 3-ը գիտեինք՝ ուր ենք գնում, երկիրը որ ուղղությամբ էր զարգանում: Հիմա հասկանում ենք, որ մենք գնում ենք սխալ ճանապարհով:
Տես հարցազրույցը «Առաջին լրատվական»-ում:

