Կլոր սեղան-քննարկում Օրինավորության ազգային համակարգի գնահատման վերաբերյալ
Ս.թ. դեկտեմբերի 16-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) անցկացրել է կլոր-սեղան քննարկում՝ «Օրինավորության ազգային համակարգը և հակակոռուպցիոն մասնագիտացված մարմինների մոդելները» թեմայով՝ Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Միջոցառումը կազմակերպվել է Օրինավորության ազգային համակարգի ուսումնասիրություն (2013-2015 թթ.) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորել է Եվրոպական Միությունը: Կլոր սեղանին ներկա էին միջազգային կազմակերպությունների, կուսակցությունների, պետական կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ քննարկելու ուսումնասիրության արդյունքները:
ԹԻԿՀ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է միջոցառման ծրագիրը և օրակարգը: Նա նաև բանախոսել է Օրինավորության ազգային համակարգի հայեցակարգը և Հայաստանի համակարգի գնահատումը թեմայով, իսկ ԹԻՀԿ փորձագետ Խաչիկ Հարությունյանը հանդես է եկել հակակոռուպցիոն մասնագիտացված մարմինների մոդելները թեմայով բանախոսությամբ: Քննարկման ընթացքում բանախոսները պատասխանել են հարցերին: Միջոցառումն ավարտվել է ԹԻՀԿ նոր կայքի ներկայացմամբ: