Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Օրինավորության ազգային համակարգի ուսումնասիրություն (2013-2015 թթ.)
Դրամաշնորհային ծրագրեր

Օրինավորության ազգային համակարգի ուսումնասիրություն (2013-2015 թթ.)

Նկարագրություն` Ծրագիրը նպատակ ունի բարելավել լավ կառավարումը Եվրոպական հարևանության արևելյան տարածաշրջանում կոռուպցիան նվազեցնելու միջոցով: Այդ նպատակին հասնելու համար պետք է հասկանալ առկա հակակոռուպցիոն մեխանիզմների իրականացումը Եվրոպական հարևանության արևելյան տարածաշրջանի 5 երկրներում որպես կոռուպցիան կանխելու և առաջնային կոռուպցիոն ռիսկերը մեղմելու էական հիմք՝ փաստերի վրա հիմնված շահերի պաշտպանության միջոցով, ներառյալ հանրային կրթությունը, քաղաքականության բարեփոխումներով և այլ համապատասխան գործունեությամբ պայմանավորված շահերի պաշտպանությունը:
Արդյունքները` Համապատասխան շահեկիցների կողմից կոռուպցիոն ռիսկերի ավելի հստակ պատկերացում, տվյալ երկրի շահեկիցների միջև ավելի սերտ համագործակցություն, վեր հանված կոռուպցիոն ռիսկերի հետ կապված որոշում կայացնողների պատասխանատվության և ներգրավվածության ավելացում, 5 երկրներում տեղ գտած հիմնակական մտահոգություններ
Իրականացման ժամկետ` 01.03.2013 - 31.08.2015
Բյուջե` 67,956,516.00 ՀՀ դրամ, որից 4,819,500.00 ՀՀ դրամը համաֆինանսավորվել է Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի կողմից: ԵՄ կողմից տարածաշրջանային ծրագրի համար հատկացված դրամաշնորհի մասնաբաժինը կազմում է 680,517.92 եվրո (ողջ բյուջեի 90%-ը)
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Եվրոպական Միություն, Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան (01.01.2015 - 31.05.2015)
Գործընկեր(ներ)` Թրանսփարենսի Ադրբեջանի հանրային հակակոռուպցիոն ասոցիացիա, Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ Մոլդովա, Թրանսփարենսի Ինթերնեշնլ Ուկրաինա