ՀՀ կառավարությունը պետք է արձագանքի ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) ընթացքում Հայաստանին ուղղված շուրջ 180 հանձնարարականներին մինչև 2015 թ. հունիսը: Այդ հանձնարարականներն առնչվում են մարդու իրավունքների ամենատարբեր ոլորտներին. արդարադատություն, ընտրական իրավունք, կանանց ու երեխաների իրավունքներ, խոսքի ազատության իրավունք և այլն: Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) այն ՔՀԿ-ների թվում է, որոնք մասնակցել են ՀՊԴ այլընտրանքային զեկույցի կազմմանը: Այդ կապակցությամբ «Հետքը» հարցազրույց է վերցրել ԹԻՀԿ փոխտնօրեն Սոնա Այվազյանից այդ հանձնարարականներից մեկի՝ Հայաստանում ընտրական գործընթացների կազմակերպման և անցկացման, ինչպես նաև ընտրություններից հետո ընտրությանը մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակման վերաբերյալ:

Ըստ Սոնա Այվազյանի՝ շատ են ընտրությունների վերաբերյալ հանձնարարականները, բայց, օրինակ, Չեխիայի Հանրապետության կողմից արվել է կոնկրետ առաջարկություն՝ ընտրություններից հետո ընտրությանը մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակման մասին: Այդ առաջարկը ՔՀԿ-ներն էին ներկայացրել այլընտրանքային զեկույցում:

Տես հարցազրույցը «Հետքում»: