Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը հարցազրույց է տվել iravaban.net-ին: Նա պնդում է, որ ՀՀ 2014-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը կյանքի կոչելու համար հարկավոր է իրական քաղաքական կամք, ինչը նա ներկայումս չի տեսնում: Առայժմ նա կոռուպցիայի դեմ պայքարը ավելի շատ տեսնում է խոսքերում, ինչպես նաև ոչ էական, այսպես կոչված վարչական ոլորտներում, օրինակ էլեկտրոնային կառավարման միջոցում. կանխարգելիչ քայելի ձեռնարկում: Ընդլայնելով էլեկտրոնային կառավարումը կարելի է որոշ չափով կրճատել կոռուպցիան, բայց դա որակական լուրջ էֆեկտների չի բերում:

Հակակոռուպցիոն ռազմավարության հաստատման համար պետք է ստեղծվի Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որում ներգրավված են լինելու գործադիր և օրենսդիր մարմնի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ընդ որում` խորհրդում նախատեսված է հատկացնել երկու տեղ ՀԿ-ներին, մրցույթային կարգով: Վարուժան Հոկտանյանը վստահ է, որ ՀԿ-ները չպետք է դառնան որոշում ընդունողներ, այլ պետք է ներգրավվեն դիտորդի կարգավիճակով՝ ապահովելով մասնակցային կառավարման մոտեցումը: Ռազմավարության իրականացման քաղաքական պատասխանատվությունը պետք է կրեն կատարող հանդիսացող պետական մարմինները:

Մանրամասները՝ տեսանյութում: