Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն չի բացառում խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելը: Այդ մասին «Ա1+»-ը զրուցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող, քաղաքագետ Արմեն Գրիգորյանի հետ: Գրիգորյանի կարծիքով` կարող է լուսանցքում հայտնված կուսակցություններ հայտարարեն, որ միանում են Ծառուկյանին, սակայն դա մեծ դաշինք չի լինի: Ինչ վերաբերում է Ծառուկյանի` ակտիվ քաղաքականություն վերադառնալու հայտարարությանը, Արմեն Գրիգորյանը նշել է. «Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալը հետաձգվում էր ոչ թե ժողովրդի պահանջով, կամ այլ գործոններով, այլ Սերժ Սարգսյանի որոշումով»:

Տես «Ա1+»-ի նյութը: