Ս.թ. օգոստոսի 19-ին տեղի է ունեցել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են խորհրդի բոլոր անդամները՝ Հայկակ Արշամյանը, Սուրեն Սաղաթելյանը, Վազգեն Կարապետյանը, Միքայել Հովհաննիսյանը և Նվարդ Մանասյանը: Նիստին ներկա էին նաև ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, ԹԻՀԿ-ի և աշխատակազմի անդամներ: Նիստը վարել է ԹԻՀԿ փոխտնօրեն Սոնա Այվազյանը, քարտուղարությամբ` ԹԻՀԿ անդամ Հերիքնազ Տիգրանյանի:

Քննարկվել են հետևյալ օրակարգային հարցերը՝ ԹԻՀԿ-ի գործողությունները ճգնաժամային իրավիճակներում. ԹԻՀԿ - Կառավարության համագործակցության հեռանկարները, խորհրդի նախագահի ընտրություն, այլ հարցեր: Որոշվել է ճգնաժամային իրավիճակներին արձագանքել ավելի օպերատիվ գործողություններով՝ իշխանությունների հանդեպ դրսևորելով առավել պահանջատեր վարքագիծ:

Խորհրդի նախագահ Հայկակ Արշամյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ տեղի է ունեցել նոր նախագահի ընտրություն՝ 4 կողմ և 1 ձեռնպահ ձայնով վերընտրվել է Հայկակ Արշամյանը՝ արդյունավետ պաշտոնավարման հիմքով:

Վարուժան Հոկտանյանը հայտնել է գործադիր տնօրենի պաշտոնից իր հրաժարվելու մտադրության մասին ծրագրային ծանրաբեռնվածության կապակցությամբ: Քննարկման արդյունքում Հոկտանյանին առաջարկվել է պաշտոնավարել մինչև Խորհրդի կողմից նոր գործադիր տնօրենի նշանակումը 2016 թ. սեպտեմբերի 1-ին:

Տես նիստի արձանագրությունը: