Հայաստանի հանրային ռադիոյի «Ստատուս քվո» հաղորդման հյուրն է քաղաքական վերլուծաբան Արմեն Գրիգորյանը: Նրա կարծիքով՝ ժողովրդավարությունը աշխարհի լավագույն մոդելն է զարգանալու համար: Մեր առջև ծառացած մրտահրավերների մեծ մասը կարող ենք լուծել միայն ժողովրդավարության ճանապարհով: Հայաստանում իշխանություններից դժգոհ է հասարակության մեծ մասը: Ըստ Արմեն Գրիգորյանի՝ դժգոհությունը պարպելու համար 30 հազար ոստիկանական զորք ունենալու փոխարեն, որը պահվում է, որպեսզի իշխանությանը մարտահրավեր չնետվի, կարելի է ունենալ ժողովրդավարական ընտրություններ և լեգիտիմ իշխանություն: Այդ դեպքում այլևս փողոցում իշխանափոխություն լինելու մարտահրավեր չի լինի: Եթե լիներ ժողովրդավարական ընտրություն, չէր լինի Սասնա ծռերի քայլը:

ՏԻՄ ընտրությունները բոլոր սուբյեկտների համար թեստ է այն տեսանկյունից, որ բոլորը պատրաստվում են 2017 թ. ընտրություններին: Իշխանության համար ապրիլյան պատերազմը, Սասնա ծռերի դեպքը, երկար տարիների տնտեսական աճի բացակայությունը, ստագնացիան, գալիս են հասկանալու, թե արդյոք ընտրության նախկին տարբերակներով կարող են իրենց համար ապահովել հաղթանակ: Քաղաքացիական հասարակության և կուսակցությունների համար հնարավորություն է որոշակի քայլ կատարել դեպի ժողովրդավարություն՝ վերահսկողության միջոցով ունենալ ազատ, թափանցիկ ընտրություններ, որոնց արդյունքում ձևավորել ՏԻՄ: Սասնա ծռերի դեպքը ցույց թվեց, որ եթե համակարգային ճգնաժամը չլուծվի, հասարակությունն անընդհատ հայտնվելու է ճգնաժամերի մեջ. իշխանությունը կարող է ինչ-որ վարքագիծ դրսևորել ընտրությունների համար:

Հետևիր «Ստատուս քվո»-ի հաղորդմանը: