Նորություններ

Ազատություն TV-ի հյուր քաղաքական վերլուծաբան, ԹԻՀԿ ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանն անդրադարձել է կառավարության կառուցվածքային փոփոխություններին` արդյո՞ք այդ փոփոխությունները պարզապես նորարարություն ցույց տալու միտում ունեն, թե՞ կարող են էական ազդեցություն ունենալ այդ կառույցների աշխատանքի որակի վրա: Ըստ Գրիգորյանի` իրականում այդ կառույցներն իրենց պարտականությունները նորմալ չէին կատարում քաղաքական կամքի պակասի պատճառով: Աշխատանքի բնույթի տեսանկյունից` կարևորը պարտականություններն են, de facto լիազորությունները և քաղաքական պրոցեսների վրա իրապես ազդելու հնարավորությունը: Արմեն Գրիգորյանի կարծիքով` որևէ ոլորտի զարգացման շարժիչ ուժը նախարարությունը չի: Պետական իշխանությունը պետք է հնարավորնս մինիմալ ներգործություն ունենա:

a1plus.am. Պաշտպանության նախարարությունը նախորդ տարվա ընթացքում մեկ անձից ամենից շատ գնումներ կատարած կառույցների ցանկում է։ Ուսումնասիրելով հանրային մարմինների ու կազմակերպությունների կողմից իրականացրած գնումները, այսպիսի եզրակացության է եկել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը։ Մոնիթորինգն իրականացվել է նախորդ մեկ տարվա ընթացքում։ ԹԻՀԿ ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշել է.«Եթե ունենք բավականին բարձր աստիճանի մոնոպոլիզացիա, այդպիսի պայմաններում դժվար է ակնկալել, որ գնումների համակարգում մեկ անձից գնումն ավելի քիչ կլինի։ Դա հայելին է նաև մեր ընդհանուր տնտեսական համակարգի, և մենաշնորհների գերիշխանության»։

Azatutyun.am. Պետական բյուջեի մոտ 30 տոկոսը ծախսվում է գնումների վրա, իսկ այդ գնումների 70 տոկոսն իրականացվում են մեկ անձից, առանց բաց մրցույթի, փաստում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը իր՝ ս.թ. սեպտեմբերի 27-ի ներկայացրած գնումների մասին զեկույցում։ Ըստ զեկույցի, օրինակ, Հայաստանի ֆինանսների նախարարությունը վերակառուցման աշխատանքները պատվիրում է գրեթե միշտ նույն ընկերությանը՝ «Սահակյանշին» ՓԲԸ-ին, Քննչական կոմիտեն՝ «Ագաթ 777» ՍՊԸ-ին, որի հիմնադիրը Աղվան Կարապետյանն է, ով նաև Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի ղեկավարած «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահության անդամ է։

Շտեմարաններ
ՀԱՆՐԱՅԻՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Սկսած 2006թ. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունն «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան»-ի աջակցությամբ իրականացնում է Հայաստանի պետական գնումների համակարգի մոնիտորինգ և գնահատում:
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՏՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Այս շտեմարանն ամփոփում է «Քաղաքացի դիտորդ» հասարակական նախաձեռնության կողմից իրականացված Երևանի ավագանու 2013 թ. մայիսի 5-ի և 2013 թ. մայիսի 26-ի, 2014 թ. մարտի 9-ի, 2014 թ. հունիսի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի դիտորդության արդյունքները:
ԸՆՏՐԱԿԱՆ ԹՎԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ
Այս շտեմարանում ներկայացվում են ՀՀ ազգային ժողովի 2012 թ., ՀՀ նախագահի 2013 թ. Երևանի ավագանու 2013 թ. ընտրությունների և 2015 թ. հանրաքվեի պաշտոնական տվյալների հիման վրա իրականացված էլեկտրոնային մոնիտորինգի համառոտ վերլուծական արդյունքները:
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ
Բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների մասին հայտարարագրված տվյալներ, շահերի բախման դեպքեր և դրանց առնչությամբ լրագրողական բացահայտումներ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐ
Հայաստանի հանքավայրերի, դրանց հաստատված պաշարների, կարգավիճակի, ընդերքօգտագործողների բաժնետերերի, տարածքում պատմամշակութային հուշարձանների առկայության և հանքարդյունաբերական թափոնների կուտակման վերաբերյալ տեղեկություններ:
ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
Երևանի քանդված ոչնչացված, ապամոնտաժված և վտանգված պատմամշակութային հուշարձան-շենքերի, դրանց իրավական և փաստացի կարգավիճակի վերաբերյալ տեղեկություններ:
ԵՐԵՎԱՆԻ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐ
Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների, դրանց մակերեսի, կառուցապատման, վարձակալների, շինարարության գործընթացում տեղ գտած քաղաքաշինական և այլ իրավախախտումների վերաբերյալ տեղեկություններ:
ՕՐԻՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌ
The National Integrity System assessment approach used in this report provides a framework to analyse the effectiveness of a country’s institutions in preventing and fighting corruption.
Տեսահոլովակներ
Քաղաքացի դիտորդ
Քաղաքացի դիտորդ
Շահերի բախում
Շահերի բախում
Օրինավորության ազգային համակարգ
Օրինավորության ազգային համակարգ
Ոչխարավարություն
Ոչխարավարություն