«Ականատես» դիտորդական նախաձեռնության նպատակն է նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, ընտրական գործընթացների օրինավորությանը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությանը: «Ականատես»-ը գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը և զերծ մնալով այնպիսի գործողություններից, որոնք կարող են մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցող որևէ քաղաքական ուժի օգտին կամ դեմ: «Ականատես»-ը հիմնադրվել է 2018թ. օգոստոսին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպության և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից: Նախաձեռնության գործընկերն է Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը:

Առնչվող նյութեր

«Ականատես» դիտորդական նախաձեռնությունը փնտրում է երկարաժամկետ դիտորդների

«Ականատես» դիտորդական նախաձեռնությունը փնտրում է երկարաժամկետ դիտորդների։

Կարդալ մանրամասները

«Ականատես» դիտորդական նախաձեռնություն. գնահատման հանդիպում-քննարկումներ

Ս.թ. փետրվարի 9-13-ին «Ականատես» դիտորդական նախաձեռնության շրջանակներում ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ներգրավված կարճաժամկետ դիտորդների հետ կազմակերպվել են գնահատման հանդիպում-քննարկումներ Երևան, Աբովյան, Արտաշատ, Արմավիր, Վանաձոր, Գյումրի և Գավառ քաղաքներում։ 

Կարդալ մանրամասները