Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրասփարենսի Ինթրնեշնլ - Հայաստան կազմակերպությունը հայտնում է, որ ջնջվել են կազմակերպության ինտերնետային կայքի (www.transparency.am) «Կոռուպցիայի լուսաբանումը լրատվամիջոցներում» բաժնի` սուր և քննադատական հոդվածներ պարունակող «Չորրորդ իշխանություն» թերթի նյութերը: Նշված բաժնում տեղադրվում են երևանյան 10 թերթերում կոռուպցիոն դրսևորումների լուսաբանման մոնիտորինգի արդյունքները: Կազմակերպության կայքին վնաս պատճառելը երկրորդ դեպքն է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության «Հետք օնլայն»-ից հետո, որը հայտնի է իր հակակոռուպցիոն հրապարակումներով:

ՏԶԿ/ԹԻ - Հայաստանի անձնակազմ