Գլխավոր էջ Հայտարարություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում գերեվարված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց Ադրբեջանի հսկողությունից վերադարձը դյուրացնելու նպատակով անմիջապես գործողություն ձեռնարկելու կոչ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին
Հայտարարություններ
2021 Հուն
18

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում գերեվարված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց Ադրբեջանի հսկողությունից վերադարձը դյուրացնելու նպատակով անմիջապես գործողություն ձեռնարկելու կոչ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, հայցում ենք ակտիվորեն զբաղվել Ադրբեջանի հսկողության տակ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հիմնական իրավունքների պաշտպանությամբ, հորդորել ադրբեջանական իշխանություններին դադարեցնել նրանց կյանքն ու բարեկեցությունը անմիջական ռիսկի տակ դնող ցանկացած գործողություն, և անհապաղ հայրենիք վերադարձնել 2020 թ.-ի զինված հակամարտության համատեքստում գերեվարված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: 

Ամբողջական փաստաթուղթը հասանելի է անգլերենով

 

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Լրագրողների Ասպարեզ ակումբ

Իրազեկ քաղաքացիների միավորում