Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) մեկնարկում է Հակակոռուպցիոն դպրոցի երկրորդ խմբի ընդունելությունը։

ԹԻՀԿ Հակակոռուպցիոն դպրոցի նպատակն է երիտասարդներին տրամադրել գիտելիքներ կոռուպցիայի, դրա պատճառների և տեսակների, քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերի ու դրանց հետևանքների, կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդների, Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության, միջազգային պարտավորությունների և դրանց իրականացման գործընթացի մասին: Մասնակիցները նաև ձեռք կբերեն գիտելիքներ հանրային մասնակցության և վերահսկողության մեթոդների մասին, կմասնակցեն քննարկումների, կզարգացնեն քննադատական և վերլուծական մտածողություն։

Դասընթացի առնվազն 80%-ին մասնակցություն ցուցաբերած մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր։ Ուսուցման ավարտին շրջանավարտների կողմից ներկայացված լավագույն հակակոռուպցիոն ծրագրերը կֆինանսավորվեն։

Դպրոցում դասախոսություններով հանդես կգան տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ՝ հետազոտողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և պետական պաշտոնյաներ:

Ընդունելությունը բաց է 18-30 տարեկան երիտասարդների համար: Ուսուցումն անցկացվելու է առցանց, հայերեն և անվճար։ Դասերը կմեկնարկեն սույն թվականի հուլիս ամսին և կշարունակվեն շուրջ մեկ ամիս՝ շաբաթական 3 դաս հաճախականությամբ։

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հունիսի 21-ը լրացնել դիմում-հայտը։

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել +374 (94) 614420 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]։

Հակակոռուպցիոն դպրոցը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ակտիվացնել քաղաքացիների ներգրավվածությունն ու վերահսկողությունը Հայաստանում թափանցիկություն ու հաշվետվողականություն խթանող բարեփոխումների գործընթացներում։