Շուրջ մեկ տարի տևած դատավարությունից հետո՝ 2017թ. հունվարի 16-ին, «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման: Նա և այլ ակտիվիստներ 2015թ. դեկտեմբերի 31-ի գիշերը փորձել էին Երևանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել, ինչին ոստիկանները կոպտորեն խոչընդոտել էին և չորս հոգու բերման ենթարկել 2016թ. հունվարի 1-ի գիշերը: Նրանց մեջ էր նաև Գևորգ Սաֆարյանը, սակայն ի տարբերություն մյուս երեք քաղաքացիների, Գևորգ Սաֆարյանին ձերբակալել էին, նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:

Գևորգ Սաֆարյանի գործով դատարանի վճիռը հերթական անգամ ընդգծեց Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական համակարգի քաղաքականացված լինելու և խղճի բանտարկյալներ ունենալու փաստը: Հաշվի առնելով այն, որ Գևորգ Սաֆարյանը աչքի էր ընկնում անարդարության դեմ իր պայքարով, մշտապես ակտիվ մասնակցություն էր ունենում տարբեր հավաքների և իշխանությունների հասցեին հնչեցնում էր սուր քննադատություններ, կանխատեսելի էր դատավճռի բովանդակային մասը, որը հրապարակվեց դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից, ով հայտնի է հանրության շրջանում որպես քաղաքական և քաղաքացիական հայացքներ ունեցող անձանց նկատմամբ առավել խիստ պատիժներ նշանակելով:

Տարվա սկզբում կայացված դատավճիռը վկայում է, որ առաջիկա ընտրություններից առաջ իշխանություններն այս կերպ իրենց դիրքորոշումն են ներկայացնում քաղաքացիական ակտիվիստների կողմից երկրում իրական ժողովրդավարության հաստատման փորձերի դեմ:

Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները և անհատները, Գևորգ Սաֆարյանի նկատմամբ դատավճիռը գնահատում ենք հաշվեհարդար նրա՝ իշխանության հասցեին արված սուր քննադատության համար, Գևորգ Սաֆարյանին համարում ենք խղճի բանտարկյալ և պահանջում նրան անհապաղ ազատ արձակել:

Հայաստանի հելսինկյան կոմիտե իրավապաշտպան ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
«Սոսե» Կանանց hիմնահարցեր ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
Արտաշատի քաղաքացիական-երիտասարդական կենտրոն
Կանանց աջակցման կենտրոն ՀԿ
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
«Հոդված 3» ակումբ
«Մարդու իավունքների պաշտպանության Երևանյան կենտրոն» ՀԿ
«Մեր Իրավունքների Սահմանները» իրավապաշտպան ՀԿ
Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ
Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
«Էկոլոգիական իրավունք» ՀԿ
Լոգոս Իրավապաշտպան ՀԿ
«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ
Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ
Անի Աղագյուլյան, Էկոնոմիկայի Բարձրագույն Դպրոց, մագիստրանտ
Կարեն Թումանյան, փաստաբան
Տիգրան Հայրապետյան, փաստաբան