«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ահազանգում է, որ 2016թ. սեպտեմբերի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ԿԸՀ-ն որդեգրել է դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների և դիտորդների իրավունքները ոտնահարող նոր գործելաոճ՝ հրաժարվելով ընդունել առձեռն ներկայացված դիմում-բողոքները՝ առաջարկելով դրանք գցել ԿԸՀ արկղը, որի դեպքում դիմումների ընդունման փաստի արձանագրում տեղի չի ունենում:

Նման պրակտիկան չի բխում ընտրախախտումների կանխարգելման և ընտրությունների օրինականության ապահովման սահմանադրական և օրենսդրական պարտավորություններից և լրացուցիչ խոչընդոտներ է հարուցում ընտրախախտումներն արձանագրելու, վերացնելու և պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործընթացներում:

Առձեռն դիմումներ ընդունելուց ԿԸՀ-ի հրաժարումը հերթական ապացույցն է այն բանի, որ իշխանությունները չեն դրսևորում բավարար քաղաքական կամք ընտրախախտումների դեմ պայքարի դրական պարտավորությունների կատարման հարցում:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն
Սեպտեմբերի 18, 2016, 20.20