Հայտարարություն Օրհուսի կոնվենցիայի կողմերի հինգերորդ հանդիպման վերաբերյալ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) միացել է Մաաստիխտում կայացած Օրհուսի կոնվենցիայի կողմերի հինգերորդ հանդիպման հայտարարությանը, որում մասնավորապես ասվում է. «ներքոստորագրյալներս ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ 2001 թվականին Օրհուսի կոնվենցիայի վավերացումից ի վեր, Հայաստանի կառավարությունը և կոնվենցիայով ամրագրված իրավունքների իրականացման համար պատասխանատու անձինք ամբողջությամբ ձախողել են կոնվենցիան: 2004 թվականից ի վեր Հայաստանի շահագրգիռ հանրության կողմից կոնվենցիայի Համապատասխանության կոմիտե ներկայացված բոլոր երեք դիմումները բավարարվել են՝ արձանագրելով կոնվենցիայի դրույթների լիակատար ձախողում»:
Տես հայտարարության տեքստը

