2013 թ. սեպտեմբերի 5-ի երեկոյան 22:10-ի սահմաններում 6-7 անհայտ անձանց կողմից Երևանում դաժան ծեծի են ենթարկվել Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն հասարակական շարժման հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանը և կազմակերպության անդամ Հայկակ Արշամյանը: Հանցագործությունը տեղի է ունեցել Հայկակ Արշամյանի տան մոտ՝ քաղաքի կենտրոնում գտնվող փողոցներից մեկի բակում: Երկու մեր գործընկերներն էլ ստացել են ծանր մարմնական վնասվածքներ, մասնավորապես, Հայկակի մոտ եղել են պատռվածքներ քթի մոտ և բերանի խոռոչում, իսկ Սուրենի մոտ՝ գլխի խոր վնասվածք, ինչպես նաև քթի և մատների կոտրվածքներ:
Կազմակերպության երկու անդամներն էլ, չհարելով որևէ քաղաքական կուսակցության, երկար տարիներ հանդիսանում են հասարակական ակտիվիստներ և իրենց հասարակական գործունեության ընթացքում երբեք դուրս չեն եկել օրինականության շրջանակներից:
Դժբախտաբար, այս բռնարարքը վերջին մի քանի շաբաթների ընթացքում իշխանությունների մի շարք քայլերի և որոշումների դեմ բողոքող քաղաքացիական ակտիվիստների դեմ կատարված նմանատիպ ոչ առաջին բռնարարքն է, որը հիմք է տալիս ենթադրելու, որ իրականացվում են բավականին համակարգված գործողություններ, որոնց նպատակն է կասեցնել անարդարությունների և ապօրինությունների դեմ թափ հավաքող բողոքի շարժումները: Այս բռնարարքը կարող է դիտվել նաև որպես անուղղակի նախազգուշացում մեզ և մեր գործընկեր այլ հասարակական կազմակերպություններին՝ զերծ մնալ իշխանությունների կողմից տարբեր ոլորտներում տարվող քաղաքականության քննադատությունից:
Այս և նմանատիպ մյուս բռնարարքները գնահատելով որպես ահաբեկչություն հասարակական ակտիվիստների նկատմամբ՝ ԹԻՀԿ-ը հայտարարում է, որ եթե հնարավորինս արագ չբացահայտվեն և չպատժվեն իրականացնողները, դրանք կարող են կրկնվել ապագայում, և ըստ այդմ՝ հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է գործող վարչակարգի վրա:
ԹԻՀԿ հայտարարությունը խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանին և անդամ Հայկակ Արշամյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ
Անցկացվեց երկարաժամկետ դիտորդների վերապատրաստում
«Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացրեց երկարաժամկետ դիտորդների վերապատրաստում։
Քաղաքաշինության ոլորտի բարեփոխումները՝ հանրային խորհրդի նիստի առանցքում
Տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաև ԹԻՀԿ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։
Դարձի՛ր դիտորդ
«Ականատես» դիտորդական առաքելությունը փնտրում է կարճաժամկետ դիտորդների։
Քաղաքացիական և վարչական օրենսգրքային լրացումների նախագծերի վերաբերյալ
Գործընկեր կազմակերպությունները կարծիք են ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում և վարչական իրավախախտումների վերաբերյալ։

