Նկարագրություն
Դրական ենք գնահատում նախագծով առաջարկվող փոփոխությունները, կապված 1-ին և 3-րդ կետերում նշված գործերով քննչական ենթակայության փոփոխության հետ, սակայն միևնույն ժամանակ գտնում ենք, որ քննչական ենթակայության փոփոխության անհրաժեշտություն առկա է նաև գործերի ավելի լայն շրջանակի հետ կապված: Ազգային անվտանգության մարմինների՝ մինչդատական վարույթ իրականացնելու իրավասության խնդիրն ունի երկու հիմք. անկախության երաշխիքների բացակայություն. գործունեության տարբերվող նպատակ: