Հրապարակումներ
Քաղաքացիական հասարակության միջավայրի գնահատում Արևելյան գործընկերության երկրներում․ Հայաստանի զարգացումները
Հեղինակ(ներ)՝ Անուշ Հակոբյան, Տաթևիկ Մարգարյան (Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն)
Տարեթիվ՝ 2020
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Եվրոպական միություն
Նկարագրություն` Այս հրապարակումը լրացնում է «ՔՀԿ չափիչ» 2019 թվականի զեկույցի տվյալները՝ ներկայացնելով ՔՀԿ-ների միջավայրի ուսումնասիրման թարմացված արդյունքները 2019 թվականի հոկտեմբեր – 2020 թվականի հուլիս ժամանակահատվածի համար: «ՔՀԿ չափիչը» Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության միջավայրը գնահատելու գործիք է: «ՔՀԿ չափիչը» մշակվել է Եվրամիության կողմից: Հայաստանում ծրագրի գործընկերը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն է (ԹԻՀԿ): Այս զեկույցը մշակվել է իրավական ակտերի, վերջերս իրականացված հետազոտությունների և այլ նյութերի վերլուծության, ինչպես նաև փորձագիտական հարցազրույցների և խորհրդակցությունների միջոցով: Զեկույցն արտացոլում է «ՔՀԿ չափիչի» 10 ոլորտների առանցքային զարգացումները և առաջարկություններ ներկայացնում ՔՀԿ միջավայրի բարելավման առաջնահերթությունների վերաբերյալ:
"Քաղաքացիական հասարակության միջավայրի գնահատման" (ՔՀԿ չափիչ) 2019 թվականի հայաստանյան զեկույցին կարող եք ծանոթանալ https://transparency.am/en/publications/view/296 հղումով
CSO Meter Armenia Country Update ARM (PDF, 488 ԿԲ) Այս ֆայլը բեռնվել է 21 անգամ |
CSO Meter Armenia Country Update ENG (PDF, 528 ԿԲ) Այս ֆայլը բեռնվել է 15 անգամ |