Գլխավոր էջ Հրապարակումներ Մասնավորեցումը և օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետությունում 1997-2020 թվականներին
Հրապարակումներ

Մասնավորեցումը և օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետությունում 1997-2020 թվականներին

Մասնավորեցումը և օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետությունում 1997-2020 թվականներին
Հեղինակ(ներ)՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Տարեթիվ՝ 2020
Նկարագրություն` Հետազոտության նպատակն է վեր հանել իրականացված մասնավորեցման ու ներդրումների գործընթացներին առնչվող խնդիրները, թերությունները, սխալները, օրենսդրության բացերն ու կառավարման համակարգի խնդիրները, որոնց պատճառով Հայաստանի Հանրապետությունը և նրա քաղաքացիները կրել են նյութական և բարոյական վնասներ, չեն կարողացել ապահովել տնտեսական զարգացում ու ստացված հասույթի հավասար բաշխում հասարակության բոլոր անդամների միջև և ունեցել են անդառնալի կորուստներ: Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության մեջ այլ երկրների համեմատ ռուսական ներդրումների կամ ռուսական ընկերությունների մասնակցության անհամաչափ մեծ ծավալները՝ հաշվետվության մեջ զգալի տեղ է զբաղեցնում դրանց առնչվող անդրադարձը և համապատասխան գործարքների վերլուծությունը։ Ակնկալվում է, որ հետազոտության կողմից արձանագրված խնդիրները և քաղած դասերը Հայաստանի Հանրապետության իշխանություններին կօգնեն կատարելագործել պետական կառավարման համակարգը և օրենսդրությունը, ինչը կապահովագրի երկիրը ապագայի սխալներից, կօգնի երաշխավորել մաքուր կապիտալի հոսքը դեպի Հայաստան, երկրի տնտեսությունը նվազ խոցելի կդարձնի արտաքին աշխարհից եկող ցնցումների և տնտեսական վայրիվերումների նկատմամբ և կերաշխավորի, որ ներդրումները ծառայեն ժողովրդի շահերին։