Արդյունքներ Հրապարակումներ Կարծիքներ և առաջարկություններ

ԹԻՀԿ առաջարկությունները ազդարարների պաշտպանությանը միտված օրենսդրական փաթեթի նախագծի շուրջ

Նկարագրություն

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, կարևորելով ազդարարման համակարգի մասին օրենսդրության ընդունման և ազդարարների պաշտպանությանն ուղղված գործուն երաշխիքների ներդրման անհրաժեշտությունը, ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացրել առաջարկություններ «Ազդարարների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ։ Առաջարկները վերաբերում են ազդարարի և ազդարարման ինստիտուտի սահմանմանը, ազդարարի և նրան փոխկապակցված անձանց իրավական պաշտպանվածության երաշխավորմանը, ազդարարի նկատմամբ վնասակար գործողության դեպքում իրավական պատասխանատվության խստացմանը և այլն։

Այս կայքն օգտագործում է քուքիներ՝ իր անհրաժեշտ գործառույթները ապահովելու, ինչպես նաև այցելուների համագործակցությունը կայքի հետ բարելավելու նպատակով։
Քուքիների վերաբերյալ առավել ընդհանուր տեղեկատվության համար ծանոթացե՛ք HTTP քուքիների մասին այս հոդվածին: