Հեղինակներ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Շնորհատուներ
Նկարագրություն
Տեղեկանքը ներկայացնում է Երևան քաղաքում մի շարք հանրային կանաչ տարածքների խնամքի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության արդյունքները։ Հետազոտության նպատակն էր գնահատել տարածքների կառավարման արդյունավետությունը, բացահայտել հանրային շահի պաշտպանությանն առնչվող համակարգային խնդիրները և ներկայացնել առաջարկություններ իրավիճակի բարելավման ուղղությամբ։
Ակնկալվում է, որ ներկայացվող բացահայտումները հիմք կծառայեն հանրային կանաչ տարածքների կառավարման բարելավման, առնչվող քաղաքականությունների վերանայման և հանրային շահի պաշտպանության համար։
Հետազոտությունն իրականացվել է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Ժողովրդավարության ազգային հիմնադրամի պաշտոնական դիրքորոշումը։


