Հեղինակներ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Շնորհատուներ
Նկարագրություն
ԹԻՀԿ-ն իրականացրել է հետազոտություն կուսակցությունների 2024 թվականի տարեկան հաշվետվությունների վերաբերյալ։
Հետազոտության խնդիրն էր ստուգել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) կողմից կուսակցությունների ֆինանսավորման նկատմամբ իրականացվող վերահսկողության որակը և վերհանել առկա խնդիրները։ Տեղեկանքում ներկայացվում են
առաջարկություններ, որոնց նպատակն է բարելավել ԿԿՀ վերահսկողության արդյունավետությունը և այդպիսով՝ կուսակցությունների գործունեության թափանցիկությունը և հանրային հաշվետվողականությունը։
Հետազոտությունն իրականացվել է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության կողմից։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը:


