Արդյունքներ Հրապարակումներ Հետազոտական զեկույցներ

Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության գնահատում

Հեղինակներ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Շնորհատուներ

Շվեդիայի կառավարություն

Նկարագրություն

Հետազոտության նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հակակոռուպցիոն կոմիտեին՝ հիմնական մասնագիտացված իրավապահ հակակոռուպցիոն մարմնի գործունեության բարելավման միջոցով ամրապնդելու Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ մեխանիզմները և բարձրացնելու կոռուպցիոն հանցագործությունների նախականխման, բացահայտման և հետապնդման արդյունավետությունը:

Հակակոռուպցիոն կոմիտեի կարողությունների ու գործունեության գնահատման համար հիմք են ընդունվել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական օրենսգրքերով, ինչպես նաև առանձին ոլորտային օրենքներով Հակակոռուպցիոն կոմիտեին վերապահված գործառույթների ու լիազորությունների իրականացման սահմանված պահանջները, որոնց հիման վրա տեղայնացվել և օգտագործվել է «Հակակոռուպցիոն մարմինների կարողությունների զարգացման» ԹԻ գործիքը։

Այս կայքն օգտագործում է քուքիներ՝ իր անհրաժեշտ գործառույթները ապահովելու, ինչպես նաև այցելուների համագործակցությունը կայքի հետ բարելավելու նպատակով։
Քուքիների վերաբերյալ առավել ընդհանուր տեղեկատվության համար ծանոթացե՛ք HTTP քուքիների մասին այս հոդվածին: