Արդյունքներ Հրապարակումներ Հետազոտական զեկույցներ

Հակահայկական քսենոֆոբիան և ռասիզմը Ադրբեջանում 2023

Հեղինակներ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

«Քաղաքացիական Հաբ» ՀԿ

Նկարագրություն

«Հակահայկական քսենոֆոբիան և ռասիզմը Ադրբեջանում 2023» զեկույցը փաստում է հայերի նկատմամբ պետականորեն հովանավորվող այլատյացության և ռասիզմի շարունակական օրինաչափությունները, որոնք սպառնալիք են Հարավային Կովկասի խաղաղության և անվտանգության համար։ Այն բացահայտում է Ադրբեջանի կառավարության կողմից վարվող քաղաքականությունը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայերի լիակատար արտաքսմանը և Հայաստանի Հանրապետության կազմաքանդմանը։

Զեկույցը ներկայացնում է, որ 2023 թվականի սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղի հայերի զանգվածային արտագաղթը արդյունք էր Ադրբեջանի երկարաժամկետ և ծրագրավորված էթնիկ զտումների քաղաքականության։

Զեկույցը պատրաստվել է Հայաստանում՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի և Արցախում՝ «Քաղաքացիական Հաբ» ՀԿ-ի կողմից։

Այս կայքն օգտագործում է քուքիներ՝ իր անհրաժեշտ գործառույթները ապահովելու, ինչպես նաև այցելուների համագործակցությունը կայքի հետ բարելավելու նպատակով։
Քուքիների վերաբերյալ առավել ընդհանուր տեղեկատվության համար ծանոթացե՛ք HTTP քուքիների մասին այս հոդվածին: