Շնորհատուներ
Նկարագրություն
Ծրագրի իրականացումը նպատակ ունի աջակցել Երևանի քաղաքապետարանում լավ կառավարման ուժեղացմանը՝ թափանցիկության և հաշվետվողականության, այդ թվում՝ բարեվարքության ամրապնդման միջոցով։ Սույն գնահատման խնդիրն է՝ բացահայտել, թե որքանով է Երևանի քաղաքապետարանը ապահովում թափանցիկությանը և հաշվետվողականությանը նպաստող ՀՀ օրենսդրության ամրագրումները և որքանով են կիրառվում ՀՀ սահմանադրության, ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային պայմանագրերից բխող թափանցիկությանն ու հաշվետվողականությանը վերաբերելի դրույթները, բանաձևերն ու հանձնարարականները։
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակում։