Արդյունքներ Հրապարակումներ Հետազոտական զեկույցներ

Ծնողական խորհուրդների ներգրավվածությունը և մասնակցայնությունը դպրոցում

Հեղինակներ

«Ծնողական համայնք» հանուն երեխաների բարեկեցության ՀԿ

Շնորհատուներ

Եվրոպական միություն

Նկարագրություն

Հետազոտության նպատակն է ուսումնասիրել ԾԽ-ների կազմավորման և գործունեության արդյունավետությունն ու առկա խնդիրները, ԾԽ ընտրման կարգի առանձնահատկություններն ու շարժառիթները, դրանցից բխող ռիսկերն ու հնարավոր խախտումները, ԾԽ անդամների լիազորությունների ու պարտականությունների շրջանակը, իրենց իրազեկվածության աստիճանը դրանց մասին ու կատարումը։

Զեկույցը պատրաստվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակության շրջանում հանրային հաշվետվողականության ապահովման մեխանիզմների ամրապնդման (ՍԱՆԿՈՒՍ)» ծրագրի շրջանակներում իրականացվող «Ծնողական խորհուրդների ներգրավվածությունը և մասնակցայնությունը դպրոցում» մոնիտորիգային ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» (ԹԻՀԿ) կողմից։

Զեկույցի բովանդակությունը բացառապես «Ծնողական համայնք» հանուն երեխաների բարեկեցության հասարակական կազմակերպությանն է և չի արտահայտում Եվրոպական միության տեսակետը։

Այս կայքն օգտագործում է քուքիներ՝ իր անհրաժեշտ գործառույթները ապահովելու, ինչպես նաև այցելուների համագործակցությունը կայքի հետ բարելավելու նպատակով։
Քուքիների վերաբերյալ առավել ընդհանուր տեղեկատվության համար ծանոթացե՛ք HTTP քուքիների մասին այս հոդվածին: