Հեղինակներ
«ՄԻՏՔ» ՀԿ
Շնորհատուներ
Նկարագրություն
Սույն հետազոտության նպատակն է ուսումնասիրել Վաղարշապատ համայնքի ՏԻՄ-երի կողմից մշակված և իրականացվող ռազմավարությունները և գործողությունները՝ իրենց զարգացման ծրագրի նպատակներին հասնելու համար: Բացի այդ, ուսումնասիրության նպատակն է գնահատել սահմանված ռազմավարությունների և գործողությունների արդյունավետությունը զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում: Այն նաև ուսումնասիրում է քաղաքային իշխանությունների կողմից զբոսաշրջության ռազմավարության իրականացման խոչընդոտներն ու թերությունները և ոլորտային քաղաքականության իրականացման համատեքստում առաջարկում է գործնական լուծումներ։
Ուսումնասիրությունն իրականացվել է ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Երիտասարդների քաղաքացիական մասնակցության և սոցիալական պատասխանատվության խթանումը համայնքներում» ծրագրի շրջանակում։
Ծրագիրն իրականացվում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի և իր գործընկերների՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» և «ՄԻՏՔ» ՀԿ-ների կողմից։