Շնորհատուներ
Նկարագրություն
Զեկույցն ամփոփում է Հայաստանում ուսուցիչների ատեստավորման և վերապատրաստման մոնիտորինգի արդյունքները։ Մոնիտորինգի նպատակն է՝ պարզել, թե որքանով է ուսուցիչների ատեստավորման և դրա շրջանակներում իրականացվող վերապատրաստումների գործընթացը ծառայում իր նպատակին, ինչպես նաև բացահայտել ուսուցիչների ատեստավորման և վերապատրաստման գործընթացում առկա կոռուպցիոն ռիսկերը։
Զեկույցը պատրաստվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակության շրջանում հանրային հաշվետվողականության ապահովման մեխանիզմների ամրապնդման (ՍԱՆԿՈՒՍ)» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» (ԹԻՀԿ) կողմից։