Հեղինակներ
«Գիտելիք և ազդեցություն» ՍՊԸ
Շնորհատուներ
Նկարագրություն
Ի՞նչ ավանդ են ներդնում համայնքապետարանների ավագանու անդամների գիտելիքները և հմտությունները Հայաստանում տարածքային զարգացման գործում: Ի՞նչ է փոխվել թավշյա հեղափոխությունից հետո։ Այս հարցերին անդրադառնալու համար ուսումնասիրում ենք Հայաստանի երեք խոշոր քաղաքային համայնքների՝ Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու անդամների բազմաչափ գիտելիքների և հմտությունների տարբերությունները 2016-2020 թթ. ժամանակահատվածում։ Ընտրված ավագանու անդամների բազմաչափ գիտելիքների և հմտությունների՝ արդյունքների վրա ունեցած ազդեցությունն ուսումնասիրելու նպատակով բացահայտում ենք կատարողականի ցուցանիշները քաղաքապետարանի մակարդակում՝ սոցիալական քաղաքականության և ենթակառուցվածքների զարգացման ոլորտում:
---------------------------
Ուսումնասիրությունն իրականացվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է նպաստել պետական կառավարման և ժողովրդավարական գործընթացներում ապացույցների վրա հիմնված և մասնակցային որոշումների կայացմանը: Ծրագիրն իրականացվում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի և իր գործընկերների՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» և «Քաղաքական երկխոսություն» ՀԿ-ների կողմից։