Հեղինակներ
Արմեն Գրիգորյան
Շնորհատուներ
Նկարագրություն
Հետազոտության նպատակն է ուսումնասիրել ավտորիտար արտաքին միջավայրում գտնվող երկրում ժողովրդավարության պաշտպանության հնարավորությունները՝ մասնավորապես ապատեղեկատվությանը, հակաժողովրդավարական խոսույթներին, խտրականության քարոզին հակազդելու, հանրային և այլ լրատվամիջոցների միջոցով իրազեկության մակարդակի բարելավման, հանրային քննարկումների, ուսումնական ծրագրերի միջոցով։
Տեղեկատվական անվտանգության բարելավելու կարիքը հաշվի առնելով՝ մշակվել են հասարակության տարբեր շերտերի տեղեկացվածությանը նպաստող քաղաքականության մի քանի առաջարկներ։ Մասնավորապես, հաշվի առնելով
նաև Հայաստանի վերաբերյալ տեղեկացվածության պակասը, իսկ մյուս կողմից՝ավտորիտարիզմի և կեղծիքների առաջխաղացմամբ ակներևաբար շահագրգռված օտարերկրյա շրջանակների առկայությունը, ծրագիրը նաև հակիրճ անդրադառնում է
հանրային դիվանագիտությանն առնչվող խնդիրների և արտաքին քաղաքականության հարցերում քաղաքացիական հասարակության ներգրավման հնարավորություններին։
--------------------
Այս ուսումնասիրությունն իրականացվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է ապահովել հանրային կառավարման և ժողովրդավարական գործընթացների ոլորտներում որոշումների կայացման փաստահենք և մասնակցային գործընթացը։ Ծրագիրն իրականացնում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունը՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» և «Քաղաքական երկխոսություն» հասարակական կազմակերպությունների (ՀԿ) գործընկերությամբ։