Արդյունքներ Հրապարակումներ Հետազոտական զեկույցներ

Տեղեկատվության ազատությունը ՀՀ-ում

Հեղինակներ

Ինֆորմացիայի ազատութան կենտրոն ՀԿ

Շնորհատուներ

Եվրոպական միություն

Նկարագրություն

Հետազոտության նպատակն է մշակել Տեղեկատվության ազատության (ՏԱ) ոլորտի մշտադիտարկման մեթոդոլոգիան և մեխանիզմները, ինչպես նաև տեղեկություն տնօրինող պետական մարմինների կողմից ՏԱ վիճակագրության վարման և հաշվետվությունների համակարգի բաղադրիչները։

Արտաքին գնահատման մշակված մեթոդաբանության հիման վրա հետազոտական խումբը նաև կատարել է ՏԱ վիճակի մշտադիտարկում՝ բացահայտելով առկա խնդիրները և նախանշել դրանց լուծման հնարավորությունները։
Հետազոտական խումբը նաև մշակել է ՏԱ վիճակագրության վարման մեթոդաբանությունը և անհրաժեշտ ձևանմուշները, որոնք կօգնեն մեր երկրում ՏԱ միասնական վիճակագրության ձևավորման պրակտիկայի զարգացմանը:

-----------------------

Սույն ուսումնասիրությունն իրականացվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է ապահովել հանրային կառավարման և ժողովրդավարական գործընթացների ոլորտներում որոշումների կայացման փաստահենք և մասնակցային գործընթացը։ Ծրագիրն իրականացնում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունը՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» և «Քաղաքական երկխոսություն» հասարակական կազմակերպությունների (ՀԿ) գործընկերությամբ։

Այս կայքն օգտագործում է քուքիներ՝ իր անհրաժեշտ գործառույթները ապահովելու, ինչպես նաև այցելուների համագործակցությունը կայքի հետ բարելավելու նպատակով։
Քուքիների վերաբերյալ առավել ընդհանուր տեղեկատվության համար ծանոթացե՛ք HTTP քուքիների մասին այս հոդվածին: