Հեղինակներ
ԹԻՀԿ
Նկարագրություն
ԹԻՀԿ-ն իրականացրել է քաղաքացիական ծառայության (ՔԾ) ոլորտի կոռուպցիոն ռիսկերի գնահատում։ Հետազոտության նպատակը ՔԾ ոլորտում, մասնավորապես՝ մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացներում ծագող կոռուպցիոն ռիսկերի և դրանց համար հիմք ծառայող գործոնների վերհանումը, վերլուծումն ու գնահատումն է, ինչպես նաև դրանց հիման վրա առաջարկների ներկայացումը, որոնք կնվազեցնեն կոռուպցիոն ռիսկերը և դրանց հիմքում ընկած գործոնների ազդեցությունը։