Արդյունքներ Հրապարակումներ Հետազոտական զեկույցներ

Հակահայկական քսենոֆոբիան և ռասիզմը Ադրբեջանում 2021

Հեղինակներ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Civic Hub ՀԿ

Նկարագրություն

Մարդու իրավունքներով զբաղվող մի շարք ՔՀԿ-ների համատեղ ջանքերով ստեղծված՝ «Հակահայ քսենոֆոբիան և ռասիզմը Ադրբեջանում 2021» զեկույցը նախորդ տարի հրապարակված՝ «Քսենոֆոբիան Ադրբեջանում» զեկույցի շարունակությունն է: Այն ամփոփում է 2021 թվականի ընթացքում և 2022-ի սկզբին տեղի ունեցած զարգացումները, որոնք ձևավորում են վախի մթնոլորտ, խթանում են բռնությունը և հանդիսանում են հայերի էթնիկ զտման սպառնալիք: Զեկույցում ներկայացված նյութը բացահայտում է Արցախի բնիկ հայերի դեմ Ադրբեջանի ղեկավարության շարունակվող ցեղասպանական մտադրությունը, ինչը խոչընդոտում է տարածաշրջանում ժողովուրդների հաշտեցմանը և կայուն խաղաղության հաստատմանը։

Զեկույցը կոչ է անում ՀՀ կառավարությանը և միջազգային հանրությանը՝ արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու արցախահայության երկարաժամկետ ու կայուն անվտանգությունը, դատապարտելու և պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը:

Այս կայքն օգտագործում է քուքիներ՝ իր անհրաժեշտ գործառույթները ապահովելու, ինչպես նաև այցելուների համագործակցությունը կայքի հետ բարելավելու նպատակով։
Քուքիների վերաբերյալ առավել ընդհանուր տեղեկատվության համար ծանոթացե՛ք HTTP քուքիների մասին այս հոդվածին: