Արդյունքներ Հրապարակումներ Հետազոտական զեկույցներ

Բարեվարքության ինստիտուցիոնալ համակարգը Հայաստանի հանրային կառավարման ոլորտում

Նկարագրություն

ԹԻՀԿ-ը հրապարակել է «Բարեվարքության ինստիտուցիոնալ համակարգը Հայաստանի հանրային կառավարման ոլորտում» զեկույցը, որի նպատակն է հետազոտել Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում հակակոռուպցիոն համակարգի, մասնավորապես էթիկայի հանձնաժողովների, բարեվարքության հարցերով կազմակերպիչների, ինչպես նաև ազդարարման հարցերով պատասխանատուների ինստիտուտների կայացվածությունը, դրանց գործունեության համապատասխանությունը մի շարք օրենքներով սահմանված գործունեության պահանջներին և առանձնահատկություններին: Զեկույցը ծառայում է որպես ելակետային ուսումնասիրություն, որը հետագա պարբերական հետազոտությունների արդյունքում թույլ կտա գնահատել հակակոռուպցիոն քաղաքականության առաջընթացը ժամանակի ընթացքում:

Ուսումնասիրությունն իրականացվել է ԹԻՀԿ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ։

Այս կայքն օգտագործում է քուքիներ՝ իր անհրաժեշտ գործառույթները ապահովելու, ինչպես նաև այցելուների համագործակցությունը կայքի հետ բարելավելու նպատակով։
Քուքիների վերաբերյալ առավել ընդհանուր տեղեկատվության համար ծանոթացե՛ք HTTP քուքիների մասին այս հոդվածին: