Աջակցություն հակակոռուպցիոն քաղաքականության գործընթացներում մասնակցությանը
Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության մշակմանը և իրականացմանը հակակոռուպցիոն պայքարի որակի բարելավման և ակտիվացման միջոցով: Դրան հնարավոր է հասնել միասնական օրակարգի և համաձայնեցված տեսլականի ստեղծմամբ` հակակոռուպցիոն հայեցակարգերի և մեխանիզմների, միջազգային չափանիշների և լավագույն փորձի ուսումնասիրման և վերլուծության, փորձագիտական կարծիքի և առաջարկությունների ներկայացման, առաջարկությունների ընդունմանն ու իրականացմանն ուղղված ջատագովության և բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացման միջոցով:
Բյուջե
Շնորհատուներ
Գործընկերներ
«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Հետաքննող լրագրողներ, Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան, ինչպես նաև հանրային ֆինանսների կառավարման և իրավունքի ոլորտի փորձագետներ