2018թ. ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրությունների էլեկտրոնային մոնիտորինգ
Ծրագրի նպատակն է նպաստել արդար ընտրությունների անցկացմանը Հայաստանում և բարձրացնել ընտրությունների արդյունքների նկատմամբ բնակչության վստահությունը 2018թ. ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընտրական թվերի էլեկտրոնային վերլուծության միջոցով: Ծրագիրը նպատակ ունի վերահսկել ինչպես գործընթացի համապատասխանությունն օրենքի պահանջներին, այնպես էլ քվեարկության արդյունքները բոլոր տեղամասերում, վերլուծել քվեարկության ժամանակ տեղ գտած բոլոր հնարավոր ընտրախախտումների ու ընտրակեղծիքների դեպքերը, գնահատել խախտումների ու կեղծիքների ազդեցությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա և լայնորեն տարածել վերլուծության արդյունքները: