Ծրագիրն իրականացվել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակում` «Իրավունքի Եվրոպա միավորում» և «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ների հետ համատեղ: Ծրագրի նպատակն է խթանել ընտրական գործընթացի համապատասխանությունը Հայաստանի օրենսդրությանը և միջազգային չափանիշներին: Դրան կարելի է հասնել տեղական դիտորդների կարողությունների հզորացմամբ, քվեարկության գործընթացի վերահսկողությամբ, իրավախախտումների դեպքում բողոքարկման համակարգի գործադրմամբ:

Բյուջե

57,560,932.00 ՀՀ դրամ, որից 23,676,372.00 ՀՀ դրամը ֆինանսավորվել է ԺԱԴ-ի կողմից, 1,422,000.00 ՀՀ դրամը համաֆինանսավորվել է Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի, իսկ 32,462, 560.00 ՀՀ դրամը` Վրաստանում Նիդեռլանդների թագավորության դեսպանատան կողմից

Շնորհատուներ

Ժողովրդավարության ազգային հիմնադրամ

Գործընկերներ

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ