Ծրագիրն իրականացվել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակում` «Իրավունքի Եվրոպա միավորում» և «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ների հետ համատեղ: Ծրագրի նպատակն է խթանել ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը Հայաստանում: Դրան կարելի է հասնել 2016 թ. ՏԻՄ ընտրությունների դիտորդության միջոցով: Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերապատրաստել 630 դիտորդ, որ 2016 թ. դիտորդություն իրականացնեն Հայաստանի 100 ընտրական տեղամասերում, իսկ լուրջ ընտրախախտումների դեպքում՝ աջակցել հետաքննությանն ու դատավարություն սկսելուն:

Բյուջե

42, 824, 556.00 ՀՀ դրամ, որից 3,884,000.00 ՀՀ դրամը համաֆինանսավորվել է Երևանում Չեխիայի Հանրապետության դեսպանության, իսկ 15,611, 636.00 ՀՀ դրամը` Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կողմից

Շնորհատուներ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն Երևանում, Ժողովրդավարության ազգային հիմնադրամ, Չեխիայի Հանրապետության դեսպանություն Երևանում

Գործընկերներ

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ