Ծրագրի նպատակն է նպաստել արդար հանրաքվեի անցկացմանը Հայաստանում և դրանով ավելացնել հանրաքվեի արդյունքների նկատմամբ բնակչության հավատը: Այդ նպատակին հասնելու համար կվերահսկվեն գործընթացի համապատասխանությունն օրենքի պահանջներին և քվեարկության արդյունքները բոլոր տեղամասերում, կվերլուծվեն քվեարկության ժամանակ տեղ գտած բոլոր հնարավոր ընտախախտումների ու ընտակեղծիքների դեպքերը, լայնորեն կտարածվեն վերլուծության արդյունքները, և կգնահատվի խախտումների ու կեղծիքների ազդեցությունը հանրաքվեի արդյունքների վրա:

Բյուջե

10,841,840.00 ՀՀ դրամ

Շնորհատուներ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Շահառուներ

Ընտրողներ, պետական մարմիններ, կուսակցություններ, քաղաքացիական հասարակություն, տեղական և միջազգային կազմակերպություններ և լրատվամիջոցներ

Առնչվող նյութեր

Այն, ինչ տեղի ունեցավ հանրաքվեին, քաղաքական կոռուպցիայի դրսևորում էր

Ս.թ. դեկտեմբերի 9-ին Հ3 հեռուստաընկերության «Իրական հայացք» հաղորդման հյուրն էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը: Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել հանրաքվեի վերահսկողությանը ՀՀ սահմանադրական հանրաքվեի էլեկտրոնային մոնիտորինգ ծրագրի և «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության միջոցով՝ նպատակ ունենալով կանխարգելել խախտումները: Այն, ինչ տեղի ունեցավ հանրաքվեին, քաղաքական կոռուպցիայի դրսևորում էր, երբ լիազորությունները չարաշահվում են ստանալու քաղաքական օգուտ, որը վերջին հաշվով բերում է նաև նյութական օգուտի: Համապատասխան փոփոխություն պետք է արվի Բնակչության պետական ռեգիստրի մասին ՀՀ օրենքում: Պետք է ընտրացուցակների հետ կապված որոշակի հստակ պահանջներ դնել, որ ցուցակից հանվեն Հայաստանից հեռացածները, ներդրվի էլեկտրոնա-փաստաթղթային քվեարկության ինստիտուտը:  

Կարդալ մանրամասները

Ներկայացվեց Սահմանադրական հանրաքվեի նախնական տվյալների վերլուծությունը

Ս.թ. դեկտեմբերի 9-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մասնակցել է Մեդիա Կենտրոնի քննարկմանը՝ ներկայացնելով սահմանադրական հանրաքվեի տվյալների նախնական վերլուծությունը: «Մեդիա կենտրոնի» մամուլի հաղորդագրության մեջ ասված է. «ԹԻ կողմից գործարկվող «Ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգի» ծրագրի շնորհիվ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 6-ին ժամը 20.00-ին ԿԸՀ-ի հրապարակած տվյալներում և ավելի ուշ արդեն ԿԸՀ-ի կողմից հրապարակված նախնական արդյունքների մասին արձանագրությունում ներկայացված տվյալներում առկա են որոշ անհամապատասխանություններ:

Կարդալ մանրամասները

Ամփոփ վերլուծություն 8:00-11:00-ը ընկած ժամանակահատվածում քաղաքացիների մասնակցության ակտիվության վերաբերյալ

«Մեդիա կենտրոնը» դեկտեմբերի 6-ին՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, հյուրընկալել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն  կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանին, ով ներկայացրել է ամփոփ վերլուծություն 8:00-11:00-ը ընկած ժամանակահատվածում քաղաքացիների մասնակցության ակտիվության վերաբերյալ: Այդ ժամանակահատվածում ԿԸՀ տվյալներով 7-ից 8% մասնակցություն է գրանցվել: Ծրագիրը հնարավորություն է տալիս ներկայացնելու որոշակի խրոնոմետրաժ, թե ընտրացուցակներում գրանցվելը ինչ արագությամբ է լինում, երբ է ավելի ակտիվ, երբ ավելի պասիվ եղել ընտրողների գրանցումը և արդյոք այդ ակտիվությունը օբյեկտիվ է: Երևում են ռիսկային տեղամասերը, այն տեղամասերը, որտեղ լցոնում է եղել:

Կարդալ մանրամասները

ՀՀ ոստիկանության պարզաբանումը ՀՀ սահմանադրական հանրաքվեի էլեկտրոնային մոնիտորինգ ծրագրով ներկայացված տվյալների վերաբերյալ

Ս.թ. նոյեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընտրացուցակներում թվային տվյալների վերաբերյալ ԹԻՀԿ անցկացված ուսումնասիրության արդյունքները: Ասուլիսի ընթացքում բանախոսը գործարկելով ծրագիրը` ի ցույց է դրել մի քանի հետաքրքիր տվյալներ` կապված ինչպես ընտրողների տարիքային խմբերի, անուն, ազգանուն, հայրանունների կրկնությունների, անհասցե ընտրողների և մեկ հասցեում մի քանի տասնյակ բնակիչներ ունեցող  բնակարանների հետ: Այդ կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել՝ կետ առ կետ անդրադառնալով Վարուժան Հոկտանյանի կողմից ներկայացված տվյալներին:

Կարդալ մանրամասները

Սպասվող հանրաքվե. ընտրացուցակներում առկա տվյալների ուսումնասիրություն

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) 2012 թ. ի վեր երկու համապետական, ինչպես նաև Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում գործարկել է էլեկտրոնային մոնիտորինգի ծրագիրը: Ներկայումս այն գործարկվում է հանրաքվեին ընդառաջ: Ս.թ. նոյեմբերի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ծրագրի մասին ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է այդ ծրագիրը, որին աջակցել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը: Ծրագրի հիմնական նպատակն այն է, որ ընտրությունների մասնակիցները կարողանան և’ նախքան քվեարկությունը, և’ դրա ժամանակ ու քվեարկությունից հետո վերահսկել ու նվազեցնել հնարավոր խախտումների մասշտաբը: Սա ավելի շատ պետք է վերահսկողներին և այն ուժերին, որոնք շահագրգռված են մաքուր ընտրություններ անցկացնել: Շարքային քաղաքացիները նույնպես կարող են օգտվել ծրագրից:

Կարդալ մանրամասները