Ծրագրի նպատակն է նպաստել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը Հայաստանում՝ խթանելով հանրային ֆինանսների և արտասահմանյան երկրներից ու միջազգային կազմակերպություններից ՀՀ կառավարության ստացած փոխառությունների ու վարկերի թափանցիկ ու հաշվետու կառավարումը: Մոնիտորինգի արդյունքները կարող են օգտագործվել շահերի պաշտպանության համար՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելման բարելավմանն ու գնումների ոլորտի արդյունավետության բարձրացմանը և կոռուպցիայի անմիջական ապացույցների կամ կարգավորման այլ խախտումների դեպքում դատական գործ հարուցելու համար:

Բյուջե

25,936,400.00 ՀՀ դրամ

Շնորհատուներ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Առնչվող նյութեր

Պետական գնումների մոնիտորինգային հաշվետվություն. արդյունավետության բարձրացման առաջարկներ

Ս.թ. մայիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել «Պետական գնումների մոնիտորինգային հաշվետվություն. արդյունավետության բարձրացման առաջարկներ» թեմայով մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և գնումների մոնիտորինգի փորձագետ  Արտակ Մանուկյանը: Սա Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ «Հանրային կառույցների կողմից կատարվող գնումների մոնիտորինգ 2015-2016 թթ.» ծրագրի շրջանակում իրականացվող երկրորդ ասուլիսն էր, որի ընթացքում ներկայացվել են մարտի 23-ից մինչ այժմ եղած զարգացումները:

Կարդալ մանրամասները