ՀՀ պետական գնումների համակարգի մոնիտորինգը 2014-2015 թթ.
Ծրագրի նպատակն է նպաստել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը Հայաստանում՝ աջակցելով պետական գնումների թափանցիկ ու հաշվետու կառավարմանը: Պետական գնումների մոնիտորինգի խնդիրներն են՝ վեր հանել ՀՀ պետական գնումների վերաբերյալ օրենսդրության բացերն ու թերությունները, գնահատել, թե գործնականում ինչպես է իրականացվում գնումների օրենսդրությունը, վեր հանել գնումների գործընթացներում առկա կոռուպցիոն ռիսկերն ու հակաօրինական գործողությունները և նպաստել գնումների մոնիտորինգի նախորդ ծրագրերի իրականացման արդյունքում մշակված առաջարկությունները կյանքի կոչելուն: Պետական գնումների մոնիտորինգի թեմաներն են բողոքարկման համակարգը, մեկ անձից գնումները և շրջանակային համաձայնագրերը: