Ազատ և արդար ընտրությունների խթանումը Հայաստանի մարզերում (2014 թ.)
Ծրագրի նպատակն է խթանել ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացումը Հայաստանի մարզերում: Դրան կարելի է հասնել ընտրական չափանիշների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացման և ընտրություններին արդյունավետ մասնակցության, ինչպես նաև Հայաստանի 30 համայնքներում ընտրությունների օրը առավել ակտիվ հանրային վերահսկողության, օրենքի կիրառման և ընտրախախտումների բացահայտման միջոցով: Ծրագրի գործունեությունը ներառում է ընտրողների իրազեկության բարձրացմանն ուղղված բուկլետների պատրաստում և բաժանում, համայնքներում ընտրողների հետ հանդիպումներ իրենց իրավունքների, ընտրական չափանիշների և գործընթացների հետ ծանոթացման նպատակով և այլն, ընտրությունների դիտարկում և իրավապահ ու դատական մարմիններին ուղղված դիմում-բողոքների կազմում:
Բյուջե
Շնորհատուներ
Շահառուներ
Ընտրողներ
Գործընկերներ
Իրավունքի Եվրոպա միավորում, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ