Ծրագրի նպատակն է հորիզոնական ուսուցում ստանալու միջոցով հասնել անհրաժեշտ կարողության զարգացմանը` միաժամանակ նպաստելով ԹԻ գլոբալ ինստիտուցիոնալ ցանցի հզորացման ծրագրին: Դրան հասնելու համար կազմակերպվում է ԹԻ Ուկրաինայի ներկայացուցչության դասընթաց ու խորհրդատվություն, որին պետք է հաջորդի արշավի նախագծումն ու իրականացումը, ինչը ներառում է հանրային կապերի և հաղորդակցության ռազմավարությունների մշակում, տեսանյութերի (սոցիալական գովազդի) նկարահանում և շրջանառություն տարբեր լրատվամիջոցներով, ինչպես նաև ծրագրի ավարտից հետո արշավի իրականացման շարունակություն:

Բյուջե

AMD 4,280,400.00

Շնորհատուներ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ քարտուղարություն

Շահառուներ

նախագահի թեկնածուներ, նախարարներ, առընթեր մարմինների ղեկավարներ, հանրություն

Գործընկերներ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Ուկրաինա