2012 թ. խորհրդարանական ընտրությունների հասարակական վերահսկողություն
Ծրագիրը նպատակ ունի նպաստել ազատ, արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրություններին Հայաստանում` խթանելով քաղաքացիների մասնակցությունը ընտրական գործընթացների դիտորդությանն ու այդ մասին տեղեկություններ հայտնելով, ինչպես նաև բարձրացնելով ակտիվիստների կարողությունները ընտրական գործընթացներում հասարակական վերահսկողության և տեղեկատվություն հայտնելու միջոցով` հաղորդակցական նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, ավելացնելով ընտրական գործընթացների վերաբերյալ գիտելիքներն ու հրապարակայնությունը` տեղեկատվությունը ինտերնետի միջոցով ցուցադրելի դարձնելով: Ծրագրով նախատեսված է ցանցերի ստեղծում և դասընթացների անցկացում` էսէմէս-ի, թվիթերի և ֆեյսբուքի միջոցով ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություն հայտնելու, և 2012 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվության հավաքումը համակարգելու, ղեկավարելու և ինտերնետային կայքի ինտերակտիվ քարտեզի միջոցով դրանք ցուցադրելի դարձնելու նպատակով:
Բյուջե
Շնորհատուներ
Շահառուներ
Քաղաքացիական ակտիվիստներ, հասարակագետներ, ՀԿ-ներ, կուսակցություններ, պետական մարմիններ, միջազգային կազմակերպություններ, դիվանագիտական առաքելություններ
Գործընկերներ
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ