Ծրագիրը նպատակ ունի նպաստել ժողովրդավար ու հաշվետվողական կառավարման համակարգի ձևավորմանը ողջ Հայաստանում: Այն կարելի է իրականացնել փոստատային ծառայության մատուցմամբ, ինչը ենթադրում է` հավաքել քաղաքացիների բարձրացրած հարցերը, դրանք հղել կուսակցություններին, որոնցից ամենակարևորները հեռուստատեսությամբ առաջադրել ընտրություններին մասնակից կուսակցություններին, բարձրացված հարցերի վերլուծությունն արտացոլել կուսակցությունների նախընտրական ծրագրերում ու հրապարակումներում, ինչպես նաև ներկայացնել ծրագրի արդյունքները:

Բյուջե

AMD 30,400,000.00

Շնորհատուներ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան, Մեծ Բրիտանիայի դեսպանություն, Քաունթերփարթ Ինթերնեշնլ - Հայաստան

Շահառուներ

իրենց մտահոգող հարցերը քաղաքական գործիչների առջև բարձրացնելու և նրանց կողմից արձագանքի հնարավորություն ստացած ՀՀ քաղաքացիներ, իրենց ընտրողների մտահոգություններին տեղյակ կուսակցություններ, որ հնարավորություն ունեն դրանք արտացոլել իրենց նախընտրական օրակարգում և/կամ օգտագործել իրենց կուսակցությունների քարոզչությունում

Գործընկերներ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Առնչվող նյութեր

Բացե՛ք դուռը. ընտրությունների փոստատարն է

Մի՛ կորցրեք Ձեր հնարավորությունը հարցեր ուղղելու պատգամավորության թեկնածուներին և մասնակից դառնալու երկրի քաղաքական օրակարգի ձևավորմանը: Հայաստանի շարքային քաղաքացիներին այս բացառիկ հնարավորությունն ընձեռում է «Ընտրությունների փոստատար. 2012 թ. խորհրդարանական ընտրություններ» ծրագիրը, որն իրականացվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից` Մեծ Բրիտանիայի դեսպանության, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի և Քաունթերփարթ Ինթերնեշնլ - Հայաստանի ֆինանսական աջակցությամբ:

Կարդալ մանրամասները

Ընտրությունների փոստատար. 2012 թ. խորհրդարանական ընտրություններ ծրագիրը ընթացքի մեջ է

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, գործընկեր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ համատեղ 2011 թ. նոյեմբերից ձեռնամուխ է եղել հերթական նորարարական նախաձեռնությանը` Ընտրությունների փոստատար. 2012 թ. խորհրդարանական ընտրություններ ծրագրին: Ծրագրի իրականացման ընթացքում ընտրողները կներառվեն 2012 թ. խորհրդարանական ընտրությունների օրակարգի և կուսակցությունների (դաշինքների) քաղաքական պլատֆորմների ձևավորման աշխատանքներում, ինչը կնպաստի ընտրողների բարձրացրած հարցերի հանդեպ կուսակցությունների թեկնածուների պատասխանատվության ավելացմանը:

Կարդալ մանրամասները