Ծրագրի նպատակն է օժանդակել կազմակերպության ընթացիկ գործունեությանը: Այդ գործունեությունն իր մեջ ներառում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և նրա միջոցառումների ծրագրի որոշակի ոլորտներում (ընտրություններ, դատական համակարգ, հանրային ծառայություն, հանրային գնումներ, և այլն), ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ասպարեզում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման, ընտրական գործընթացների, հանրային ունեցվածքի (այդ թվում` բնական ռեսուրսների, հանրային տարածքների ու մշակութային ժառանգության) կառավարման, հանրային գնումների ոլորտների մոնիտորինգ, ինչպես նաև ծրագրի իրականացման ողջ ընթացքում իրազեկության բարձրացման ու շահերի պաշտպանության քարոզարշավների կազմակերպում և իրավախորհրդատվության տրամադրում քաղաքացիներին ու կազմակերպություններին:

Բյուջե

124,000,000.00 ՀՀ դրամ

Շնորհատուներ

Բաց հասարակության հիմնադրամներ - Բուդապեշտ

Շահառուներ

Քաղաքացիներ, ՀԿ-ներ, պետական մարմիններ, միջազգային կազմակերպություններ