Շահերի պաշտպանություն և իրավաբանական աջակցություն
Շահերի պաշտպանության և աջակցության հակակոռուպցիոն կենտրոնների (ՇՊԱԿ) հիմնադրումն ու գործունեությունը Երևանում, Շիրակում և Լոռիում կարողության աճի մեխանիզմ է ապահովում քաղաքացիների կամ կազմակերպությունների բողոքները բավարարելու ու համակարգային բարեփոխումները խթանելու ուղղությամբ: Այն իրականացվում է քաղաքացիներին տրամադրվող խորհրդատվության ու բողոքների ձևակերպման և դրանք իշխանության համապատասխան մարմիններին ուղղելու գործում աջակցության միջոցով, ինչպես նաև վերլուծելով բողոքները, գտնելով այն սողանցքերը, որոնք նպաստում են կաշառակերության աճին` հանդես գալով առաջարկություններով ու կազմակերպելով ինստիտուցիոնալ բարեփոխումներին ուղղված քարոզարշավներ, ինչպես նաև բարձրացնելով կոռուպցիային առնչվող խնդիրների և քաղաքացիների իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկությունը:
Բյուջե
Շնորհատուներ
Շահառուներ
Քաղաքացիներ, պետական մարմիններ
Գործընկերներ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ