Նախագահական ընտրությունների քարոզարշավի ֆինանսավորման մոնիտորինգ Հայաստանում 2008թ.
Ծրագրի նպատակն է նպաստել արդյունավետ կառավարմանը Հայաստանում` քաղաքական, տնտեսական ու սոցիալական զարգացման գործընթացներում, մոնիտորինգի և վերլուծության ընթացակարգերի և գործընթացների միջոցով խթանել թափանցիկությանը, հաշվետվողականությանն ու մասնակցությանը, բարձրացնել իրազեկությունն ու ծավալել հանրային քննարկումներ, նախաձեռնել շահերի պաշտպանությանը և լոբինգին առնչվող բարեփոխումներ: Ծրագիրը բաղկացած է 2 մասից` 2008թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ֆինանսավորման և հանրային գնումների մոնիտորինգից` նախագծի արդյունքների հրապարակման, ներկայացման և տարածման միջոցով:
Բյուջե
Շնորհատուներ
Շահառուներ
Քաղաքացիական հասարակություն, պետական մարմիններ, կուսակցություններ, տեղական և միջազգային կազմակերպություններ, լրատվամիջոցներ
Գործընկերներ
Երևանի մամուլի ակումբ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպություններ