Ծրագրի առաջնային նպատակը Հայաստանում աղքատության նվազեցմանը նպաստելն է, ինչը հանդիսանում է ԱՀՌԾ-ի նպատակը: Ծրագրի իրականացումը կխթանի համայնքի բնակիչների կողմից իրենց իրավունքների ավելի լավ գիտակցմանը, ավելի լսելի կդարձնի նրանց ձայնը որոշումների կայացման գործընթացում և կօգնի զարգացնել սոցիալալան գործընկերության ամուր կապեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ներ), համայնքի անդամների կողմից ստեղծված նախաձեռնող խմբերի և տեղական, մարզային ու կենտրոնական իշխանությունների միջև:

Բյուջե

AMD 52,971,011.00

Շնորհատուներ

ՕՔՍՖԱՄ Մեծ Բրիտանիա հայաստանյան գրասենյակ, ՕՔՍՖԱՄ Նիդերլանդներ (Նովիբ)

Շահառուներ

Ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ և Շիրակի մարզի միջնակարգ դպրոցների ղեկավարող մարմիններ, մարզում կրթական ոլորտի պատասխանատու մարմիններ

Գործընկերներ

Շիրակի մարզի հասարակական կազմակերպությունների միություն, Ընդդեմ իրավական կամայականությունների հիմնադրամ, Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն, Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանց